ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՌԴ–ն լվացել է ձեռքերը. Իսկանդարյանը` Ղարաբաղի իրավիճակում ռուսական կողմի դերակատարության մասին

Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի վարքագիծը ղարաբաղյան հարցում կարելի է բնութագրել «ձեռքերը լվացել է» բառերով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ռուսաստանը չի ցանկացել կամ չի կարողացել, իսկ քաղաքականության մեջ դա նույն բանն է, անել այն, ինչ պարտավորվել էր անել 2020թ.–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ։ Դա այսօր տեղի չի ունեցել։ Ռուսաստանի դիրքորոշումը կտրուկ փոխվել է ուկրաիանական պատերազմից հետո և այսօր մնում է նույնը», – հայտարարել է Իսկանդարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում`նշելով, որ քաղաքական իրողությունները հիմա և 2020թ.–ին բոլորովին տարբեր են։

Նա անդրադարձել է նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին։

«Ցանկացած խաղաղապահ ասելով` պետք չէ հասկանալ զենք։ Անիրատեսական է պատկերացնել, որ 2960 մարդ, իրենց «կալաշնիկներով», պատերազմելու են ամբողջ ադրբեջանական բանակի դեմ։ Խաղաղապահները խորհրդանշում են իրենց երկրի դրոշն ու նրա երաշխիքները, և այսօր այդ դրոշը խարխլվել է։ Այդ գերտերությունն ունի այլ խնդիրներ և հոգսեր։ Այսօր Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի և չի կարող այդ զենքը տալ ուրիշներին», – ավելացրել է Իսկանդարյանը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում երկրորդ ճակատի բացման հնարավորությանը, ապա, քաղաքագետի խոսքով, ոչ ոք դա չի ուզում։

«Այդ պատճառով Ռուսաստանը լվացել է ձեռքերը։ Լավագույն դեպքում, նրա խաղաղապահները կնպաստեն Ղարաբաղում մարդկանց կյանքի պահպանմանը, կօգնեն ինչ–որ կերպ ապահովել անվտանգություն», – ասաց քաղաքագետը։
newsarmenia.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: